ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Իրենք վարձով են ապրում, բայց տեսակով ՀայրենաՏեր են

Իրենք վարձով են ապրում, բայց տեսակով ՀայրենաՏեր են
12.04.2024 | 19:09

Կարծում եմ՝ բոլորի շրջապատում կան մարդիկ, որոնց երբ էլ հարցնես, թե ոնց են, նվնվալով պատասխանում են՝ յոլա, էլի։ Սկսում են իրենց խնդիրները, անհաջողությունները պատմել, ու սա իրենց մոտ խրոնիկական է, ընդմիշտ է այդպես։ Որպես կանոն, էդ տեսակին նույնիսկ խուսափում ես բարև տալ, որովհետև հաջորդ խոսքը պարտք ուզելն է։ Ու սրանք երբեք հանրօգուտ գործ արած չկան։

Բայց կան նաև մարդիկ մեր շրջապատում, ովքեր վարձով են ապրում, օրավարձով վաստակում, ծերը ծերին են հասցնում, բայց երբեք չեն ասի ՝ յոլա։ Իրենց պատասխանը՝ փառք Աստծու, լավ եմ, որ երկիրը լավ լինի, մենք մեր գլուխը կպահենք… Էս տեսակը ֆանտաստիկ ուժեղ տեսակ է։ Գործատուներին էլ խորհուրդ կտամ, որ հենց այս տեսակին առավելություն տան, իրենք ամեն տեղ հաջողելու են, ոչ թե՝ հավերժ ձախողելու…

Ի դեպ, մեր ծրագրին կան մասնակիցներ, ովքեր վարձով են ապրում, ովքեր չնչին աշխատավարձ են ստանում, բայց իրենք տեսակով ՀայրենաՏեր են:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4360

Մեկնաբանություններ